Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը. հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տիպի հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Նռնականետն ու փամփուշտները Աստղաձոր գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ոստիկանության Մարտունու բաժին՝ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ինքնաշեն թմբուկավոր ատրճանակի ու փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Ճամբարակի բաժնում։
Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Բացատրական աշխատանքը շարունակվում է։