ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց՝ ՀՀ-ում առկա պատվաստանյութերը համապատասխանում են բոլոր չափանիշներին:
Պատվաստանյութերն ամբողջացնում են մարդու իմունային շերտը՝ ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ, որոնք ևս կարևոր են հիվանդությանը դիմակայելու մասով՝ հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Ըստ նրա՝ ՀՀ-ում առկա պատվաստանյութերը համապատասխանում են բոլոր չափանիշներին և լուծում իրենց առջև դրված խնդիրը: «Մենք այս պահին ունենք երեք տեսակ պատվաստանյութեր, որոնք բավարարում են անհրաժեշտ բոլոր չափանիշներին»,- շեշտեց նախարարը: Ըստ նրա՝ այլ պատվաստանյութեր ձեռք բերելու վերաբերյալ տարվում են աշխատանքներ: «Մեր նպատակը հիվանդացության նվազեցումն է, ինչը լուծում են առկա պատվաստանյութերը»,- ասաց նա: