Սեպտեմբերի 20-24-ն ԱՄՆ միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի դասախոսական կազմը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացրել է «Խաղաղապահ գործողությունների իրավական կողմերը» խորագրով դասընթաց, որին ներգրավվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները:
Դասընթացի նպատակը ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողների մասնագիտական հմտությունները և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելն էր: