Շուտով Իրանը կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին ամիսներին մենք չենք տեսել ԱՄՆ վարչակազմի կողմից որևէ դրական քայլ: Այնուամենայնիվ, Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Աբդոլլահիանը: Նրա խոսքով՝ Թեհրանը ներկայումս դիտարկում է Վիեննայի բանակցությունների փաթեթները: Նա ընդգծել է, որ շատ շուտով Իրանի բանակցությունները 4+1 ձևաչափի հետ կվերամեկնարկեն:
Աբդոլլահիանը հավելել է, որ ԱՄՆ-ը, պատրաստակամություն հայտնելով վերադառնալ գործարքին, որևէ գործողություն չի ձեռնարկում այդ ուղղությամբ: