Թուրքիայի արտարժույթի շուկայում անկայունությունը պահպանվում է, գրում է Ermenihaber-ը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ թուրքական ազգային արժույթը անընդհատ անկումներ է գրանցում, իսկ սեպտեմբերի 24-ին դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկման պատմական ռեկորդ է սահմանել։
Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը եղել է 2020 թ. հունիսի 1-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.8008 լիրա, այսօր արդեն արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 8.8612 լիրա փոխարժեքով:
Եվրո-լիրա փոխարժեքի պատկերը հետևյալն է՝ 1 եվրո/10.38 լիրա, 1 ֆունտ ստեռլինգն էլ՝ 12.12 լիրա: