Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքում ասֆալտապատվում են հետևյալ փողոցերը՝ Կայարանային, Կայարանային նրբանցք, Գայի (հատված), Իսակով, Իսահակյան (հատված), Շ. Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ. Սևակ (հատված), Հաղթանակի (հատված), Րաֆֆի (հատված), Թևոսյան, Կոլխոզնիկների (հատված):
Ծրագիրը շարունակական է՝ ընդհանուրը 304 միլիոն դրամ արժեքով, որից շուրջ 174 միլիոնը՝ այս տարվա ծրագրով: Աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 30 % - 70 % մասնաբաժնով: