Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին:
Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցերը:
Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, նաև նշել, որ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն ընթանում են բավականին հաջող՝ գրանցելով տեսանելի աճ: