Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:
Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու կրթության ոլորտներում:
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:
Հանդիպման արդյունքում, որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ, առանձնացվել են հիմնականում կրթության և տուրիզմի ոլորտները: