Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը:
Փաստաթղթում ներառված են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, որոնց շարքում հիմնադրամն առանձնացրել է գործազրկության բարձր մակարդակը:
Դա, ըստ զեկույցի, ծայրահեղ խնդիր է երկրում: Այն սրվել է հատկապես կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: 2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը Վրաստանում աշխատողների թիվը նվազել է 62.000-ով:
Այս ընթացքում գործազուրկ է դարձել 90.000 մարդ, իսկ աշխատուժին է միացել մոտավորապես 27.000 մարդ: Արդյունքում, Վրաստանում գործազրկությունն աճել է մոտ 5 տոկոսով` կազմելով 22.1%:
Հաղորդվում է, որ Վրաստանի երիտասարդների շրջանում գործազրկությունը տարածաշրջանում հատկապես բարձր է: