Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն:
Ուղերձում նշված է.
«Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր
Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ Ձեր երկրի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության հարաբերությունների զարգացմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի նախագահության շրջանակում Հայաստանը վճռականորեն ներգրավված է ատյանների աշխատանքներում, մաղթում եմ, որ առանձնաշնորհյալ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները, որոնք անցնում են նորացված բազմակողմանիությամբ՝ ավելի ուշադիր՝ կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։
Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին, մասնավորապես այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերեն լեզվի խթանմանը»: