Սքեյթ մարզաձևի սիրահարներն այլևս ստիպված չեն լինի Հայաստանում հարմար վայր փնտրել՝ սքեյթ վարելու համար: Երևանի Օղակաձև զբոսայգում շուտով կլինի ժամանակակից հանրային սքեյթ-պարկ: Նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միան ստեղծել ժամանցային վայր, այլև նպաստել Հայաստանում այդ մարզաձի զարգացմանը, որ հետագայում այստեղ կազմակերպեն մրցաշարեր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով: Կլինեն հարթ, թեք, բեկված տարածքներ, որ ամեն մեկը գտնի իր հատվածը:
5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարի, երբ Երևանի քաղաքապետը պայմանագիր է կնքել Ուկրաինայի հայերի միության նախագահի հետ:
Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց: Կիրականացվի ընդհանուր տարածքի լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ: Ժամանցի վայրը շուտով պատրաստ կլինի դիմավորել սքեյթ վարողներին և ոչ միայն: Շինարարությունը ավարտական փուլում է:
Հեղինակ՝ Անի Ավագյան