Վրաստանի Օնտոֆո գյուղում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված Նողելա գետը դուրս է եկել ափերից և վնասներ հասցրել մոտ 25 ընտանիքի:
Գետի վարարման հետևանքով հեղեղվել են տների առաջին հարկերը, բակերը, հողատարածքները և կենտրոնական ճանապարհը: Մի քանի ընտանիքներում ոչնչացվել է տեխնիկան:
Գյուղ են ժամանել Աբաշայի քաղաքապետարանի, փրկարար ծառայության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Աբաշայի քաղաքապետարանից հաղորդել են, որ բնակչությանը այլևս վտանգ չի սպառնում:
Նրանց խոսքով՝ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի վնասները, և բոլոր տուժածներին օգնություն կտրամադրվի: