Թուրքիան Ռուսաստանի և Ադրբեջանի հետ նոր գազային պայմանագրեր է քննարկում, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը:
Նա նշել է, որ կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայում բնական գազի սպառումը կգերազանցի 60 մլրդ խորանարդ մետրը: Փոխնախարարի խոսքով՝ գազի բարձր գներն ազդում են էներգառեսուրսների մատակարարումների վրա:
Բայրաքթարը հավելել է, որ եթե անցած տարի կարողացել են ավելի շատ գազ ստանալ մրցունակ գների շնորհիվ, ապա այս տարի դա ավելի բարդ է լինելու: