Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը և այլ հարցերի:
Առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև: