Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ավստրալիայի և ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագիրն անվանել է կարևորագույն քայլ համաշխարհային անվտանգության համար:
«Խոսքը երեք, միանման մտածող դաշնակիցների մասին է, որոնք կանգնած են ուս ուսի՝ ստեղծելով նոր գործընկերություն հանուն տեխնոլոգիաների փոխանակման: Սա փորձ չէ դուրս մղելու որևէ մեկին, այն ուղղված չէ, օրինակ՝ Չինաստանի դեմ»,- ասել է Ջոնսոնը:
Նա Ֆրանսիային կոչ է արել հանգիստ թողնել իրեն և այլևս չխոսել այդ գործարքի մասին: