Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-23-ը, հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: