Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչներն այսօր կրկնակի ստուգայցեր են անցկացրել:
Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանարապես եղել են առանց դիմակի:
Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:
Ստուգայցերը շարունակվում են՝ տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: