Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը։
Հայաստանի նկարիչների միությունը իր ցավակցությունն է հայտնում Վեսմիր Գրիգորյանի ընտանիքին և հարազատներին:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Դավթաշեն-Զովունի ճանապարհին գտնվող Ադանա սրահում սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։00-ին։
Վեսմիր Գրիգորյանը ծնվել է 1961 թ. սեպտեմբերի 20-ին Արցախում: 1976-1980 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:
1988-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է:
Նրա բազմաթիվ նկարներ գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:
1988 թ. նրա «Ռենեսանս» նկարը Մարդու իրավունքների հայտարարագրի 50-ամյա տարեդարձին նվիրված՝ ՄԱԿ-ի կազմակերպած ցուցահանդեսում արժանացել է առաջին մրցանակի: