Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 05:29-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 39-րդ կմ-ին «BMW 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել երթևեկելի գոտուց դուրս (մոտ 2 մետր):
Ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ուղղել ավտոմեքենան։