ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:
«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներքո տարբեր ոլորտներում՝ հատկապես միջխորհրդարանական ոլորտում, համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը և ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ հարևան և բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում: