Հնդկաստանում մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցները Հուջարաթ նավահանգստում իրականացրած զանգվածային գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 2,7 միլիարդ դոլար արժողությամբ գրեթե երեք տոննա հերոին՝ հաղորդում է BBC-ն:
Տալկի փոշու անվան տակ ապրանքը Աֆղանստանից Հնդկաստան է հասել իրանական Բենդեր-Աբաս նավահանգստով։ Հնդկաստանի հարկային հետախուզական գործակալությունը տեղեկություններ է ստացել, որ Հնդկաստան մեկնող բեռը թմրանյութ է պարունակում: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու մարդ է բերման է ենթարկվել, ևս մի քանիսը, այդ թվում՝ Աֆղանստանի քաղաքացիներ, գտնվում են հետախուզման մեջ:
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տվյալներով՝ Աֆղանստանը հերոինի և օփիումի ամենամեծ արտադրողն է աշխարհում: Նրան բաժին է ընկնում բոլոր առաքումների 80%-ը: