ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է՝ TACC գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային չեն»,- նշել է դիվանագետը։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
«Եթե այդ բանակցությունները կայանան, դա լավ ցուցիչ կդառնա, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբն ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր գործիք»,- նշել է Ռուդենկոն։