Լինում է նաև այնպես, որ առանց դիմակի հաճախորդները զգուշացումից հետո վեճի են բռնվում աշխատողների հետ: Բանը նույնիսկ հասել է հրմշտոցի` վստահեցնում է սուպերմարկետի տնօրենը:
ՍԱՏՄ տեսուչների համազգեստը կարծես թե պարտավորեցնող է, ստուգումների ընթացքում համոզվել է Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչը:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Ունենք խնդիր. մեզ՝ ստուգողներիս տեսնելիս սկսում են կրել դիմակներ և՛ քաղաքացիները, և՛ աշխատակիցները:
Երկու ամսվա ընթացքում կազմվել է 20 արձանագրություն, լուրջ խախտման համար մեկ տնտեսվարող տուգանվել է 150 հազար դրամով: Մնացածին զգուշացում է տրվել: Այս խանութում ևս խախտում արձանագրվեց, այս անգամ աշխատակիցը չէր կատարել դիմակ դնելու պահանջը: Խախտումների թիվը նվազել է՝ ասում է ՍԱՏՄ ներկայացուցիչը: Այժմ մարդիկ վիրուսի մասին առավել տեղեկացված են:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Դժվար էին ընդունում, դիմակներ կրել, ջերմաչափվել, ախտահանվել, հիմա որնց որ սովորել են ավելի հեշտությամբ են կարողանում ընդունեն և պահեն կանոնները:
Խմբերի բաժանված ՍԱՏՄ աշխատակիցները օրվա ընթացքում խանութից խանութ անակնկալ են այցելում: Նրանք ստուգում են ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների կատարման ընթացքը, այլև սննդի պահման պայմանները: