Վայոց ձորի մարզի գործընկերը՝ Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզը, շնորհավորել է սեպտեմբերի 21-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նահանգապետ Գլեբ Նիկիտինը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է.
«Հարգելի Արարատ Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Թույլ տվեք Ձեզ և Հայաստանի ողջ ժողովրդին մաղթել երջանկություն, խաղաղություն, հաջողություն և բարգավաճում:
Մենք բարձր ենք գնահատում մարզերի միջև հաստատված բարեկամական և գործնական հարաբերությունները, և հուսով ենք, որ այս փոխշահավետ համագործակցությունը հետագայում է՛լ ավելի կամրապնդվի»: