Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկներ հաղթանակ են տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ։
69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, որը նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության է հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթել է Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։
Սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակչում սպասվում է հայ-բրազիլական դիմակայություն։ Մաշակարյանը կմրցի Լուիս Սիլվա Ռոդրիգեսի, իսկ Չալոյանը՝ Ջոել Սիլվա Ռամոսի հետ։