Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել եկան ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են եղել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ։