Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) կից ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակվել ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Աղասանդյանը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ գրում է rg.ru-ն։
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ»,- ասված Է փաստաթղթում:
Աղասանդյանը փոխարինելու է Անդրեյ Շվեդովին: