Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը հաղթել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում, սակայն դարձյալ չի կարողացել մեծամասնություն ստանալ: Չունենալով խորհրդարանի ստորին պալատի ձայների մեծամասնությունը՝ Լիբերալ կուսակցությունը ստիպված կլինի ձևավորել փոքրամասնության կառավարություն:
Ըստ նախնական տվյալների՝ կուսակցությունը հաղթել է 338 ընտրատարածքներից 156-ում: Ստացած մանդատների քանակով երկրորդ տեղում է Պահպանողական կուսակցությունը: Խորհրդարան են անցնում նաև Քվեբեկյան դաշինքը և «Կանաչների» կուսակցությունը: