Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը: «Թվիթերի» իր էջում նախարարը գրել է.
«Շնորհավորո՛ւմ եմ Հայաստանին Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի այցելել Հայաստան փետրվար ամսին։ ՄԹ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»: