Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհել զինվորականների, ոստիկանների, բժիշկների, մշակութի գործիչների, հետմահու պարգատրել նաև հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիներին:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով հետմահու պարգևատրվել են հայրենիքի համար կյանքը զոհածները:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: