ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մի քանի ստորաբաժանում կլքեն Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ: Այդ մասին հայտարարել է Իրաքի միացյալ հրամանատարության ներկայացուցիչը: Նա նաև նշել է, որ Իրաքին այլևս պետք չեն իր տարածքում օտարերկրյա ռազմական ուժեր:
2020 թվականի նոյեմբերին Իրաքի խորհրդարանը ընդունել է հռչակագիր իր տարածքից օտարերկրյա ուժերի ամբողջական դուրսբերման պահանջով: 2021 թվականի հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ մինչև տարեվերջ Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելությունը կավարտվի: