Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:
Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը:
Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»: