Նաջիբ Միկատիի գլխավորած Լիբանանի ազգային փրկության կառավարությունը ստացել է խորհրդարանի վստահության քվեն: Նոր կառավարությանը իր վստահությունն են հայտնել օրենսդիրներից 85-ը, դեմ են եղե՝ 15-ը:
Նոր կառավարությունը խնդիր ունի իրականացնել մի շարք բարեփոխումներ տարածքային կառավարման, բանկային, հարկային ու դատական համակարգերում, ինչպես նաև վերսկսել բանակցությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ֆինանսական օգնության փաթեթի շուրջ: Իր ելույթում վարչապետ Միկատին խոստացել է ավարտին հասցնել նաև 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների քննությունը: