Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը (դրոշի չափսերը` 6 մ×12 մ, դրոշակաձողի բարձրությունը 35 մ)։
Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։
Նախաձեռնությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանինն է։ Այն նվիրված է ՀՀ Անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։