Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ուժային կառույցների թվում քայլերթ կիրականացնեն նաև զինված ուժերի ստորաբաժանումները:
Մասնավորապես, ժամը 12:00-ից քայլերթը կսկսվի Գայի պողոտայում, ժամը 14:00-ից՝ Գարեգին Նժդեհի փողոցում, ժամը 14:30-ից՝ Մաշտոցի պողոտայում:
Միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության բոլոր մարզերում, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: