«Հայկական բարեգործական ընդհանուր միության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ սեպտեմբեր 17-ին Նիդերլանդներում դանակահարության հետևանքով սպանվել են միության երկու կին անդամներ:
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին, որոնք տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամներ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովեսիանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակեանը՝ կոմիտեի անդամը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՀԲԸՄ-ն իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին: