«Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ է ձեռք բերվել: Արդեն կազմակերպվել է նաև տեխնոլոգիական փոխանցման գործընթացը՝ Հայաստանի տարածքում «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի հետագա թողարկման համար: