Հայաստանում պատվաստումային գործընթացը շարունակվում է: COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, սեպտեմբերի 19-ի դրությամբ, կատարվել է 366 779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237 454, երկրորդ դեղաչափ` 129 325։
Հիշեցում.
«Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկայով», «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են: