Արցախում բացվել է ցեմենտի առաջին գործարանը, որի հնարավորություններին Ասկերանի շրջանում ծանոթացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 2 միլիոն դոլար արժողությամբ գործարանը հետպատերազմյան Արցախի ամենամեծ ներդրումն է։
Վահե Հակոբյան (ընկերության հիմնադիր-տնօրեն) - Մենք կարողացել ենք մեծ քանակությամբ ցեմենտ արտադրել։ Գները լինելու են ավելի էժան, քան դրսից բերվածը։
Մատչելի գինն ու որակը ներդրողներին հուշում է, որ Արցախում արտադրված ցեմենտը սպառման խնդիր չի ունենա։
Վահե Հակոբյան - Իրացման հիմնական շուկան Արցախն է։ Ծավալը նախատեսված է մոտ 60-65 հազար տոննա տարեկան արտադրանք։
Նախատեսում են ցեմենտից բացի արտադրել շինարարության ոլորտում պահանջարկ վայելող այլ ապրանքներ ևս։
Վահե Հակոբյան - Հիմնական արտադրատեսակը ցեմենտն է, սակայն արտադրելու ենք նաև բետոնե բլոկներ, աղյուս, գազաբետոններ։
Առայժմ աշխատում է գործարանի մի հատվածը միայն։
Նոյեմբերին, ամբողջ ծավալով աշխատելու դեպքում, գործարանը 250 հազար դրամ միջին աշխատավարձով 100 աշխատակից կունենա։