«Լուրեր»-ի հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը, իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վստահեցրել՝ բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
«Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծեն՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև»,- ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Կա երկու հանգամանք, որոնք դեռևս հետազոտության կարիք ունեն: Առաջին հանգամանքն այն է, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը՝ ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,- ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: