Երևանի բուսաբանական այգու Հույսի արահետում կայացել է Խաչարձանի օրհնման և բացման արարողություն:
Արձանը Ֆրեզնոյից Համլետ Չոբանյանի ընտանիքի նվերն էր այգուն: Բուսաբանական այգում հույսի արահետը հիմնվել է Մեծ եղեռնի տարելիցին նվիրված խորհրդանշական 106 ծառ տնկելով: Այգու այդ հատվածը նախկինում հանգստի լավագույն գոտիներից մեկն է եղել, սակայն 90-ականներին հատվել է ծառերի զգալի մասը:
«Անկախության արահետ» նախաձեռնող խմբի անդամ Սամվել Բաղդասարյան - Առաջին հայացքից փոքր տարիք է մեկ տարին, բայց հավատացեք՝ դժվար ու արագ անցավ... Հասունացել է մեր արահետը, այսօր հասուն արահետ է: