Ռուսաստանի Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի շենքերից մեկում այսօր առավոտյան հրաձգություն է սկսվել: Ըստ վերջին տվյալների՝ զինված անձը սպանել է 8 մարդու, ևս 24-ին տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է: Հանցագործը ձերբակալված է, սկսվել է հետաքննություն՝ տեղեկացնում է ТАСС-ը: Ըստ այլ աղբյուրների՝ նա ձերբակալման ընթացքում դիմադրել է, ինչի հետևանքով վիրավորվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հարձակվողը զենքը ձեռք է բերել օրինական ճանապարհով և ունեցել է զենքի օգտագործման արտոնագիր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցել է Պերմի համալսարանում տեղի ունեցած ողբերգության հետևանքով հարազատներին կորցրած քաղաքացիներին՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը հանձնարարել է վարչապետ Միշուստինին՝ նախարարներ Ֆալկովին և Մուրաշկոյին գործուղել Պերմ՝ ողբերգության հետևանքով տուժածներին և զոհվածների հարազատներին նախատեսված օգնությունը կազմակերպելու համար»,- հավելել է Պեսկովը: