ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը:
«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունն ու հայկական բիզնեսը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարևոր է պատմական կարևոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք:
Մասնակցել եմ Երևանում տեղի ունեցող Հայկական գործարար ֆորումի բացման արարողությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը: