Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 19-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: