Համաճարակային իրավիճակը Հայաստանում կայուն լարված է, պատվաստված է բնակչության մոտ 11 տոկոսը:
Ցուցանիշն ամենացածրն է տարածաշրջանում: Սակայն հոկտեմբերի մեկից կառավարության պահանջով գործատուն պետք է թույլ չտա աշխատանքի ներկայանալ այն քաղաքացիներին, որոնք պատվաստված չեն կամ չունեն թեստի բացասական պատասխան, որը պետք է թարմացնել երկու շաբաթը մեկ: