Շաբաթը սկսեց, ընթացավ ու ավարտվեց ադրբեջանական ծառայողների կամայականություններով՝ Որոտանի ճանապարհին: Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածում վերահսկողություն սահմանած ադրբեջանցի համազգեստավորները նախ սկսեցին ստուգել իրանական համարանիշներով մեքենաների փաստաթղթերը, հետո նրանց ազատ տեղաշարժը թույլ տալու համար փող պահանջեցին, հետո որոշեցին, որ իրավունք ունեն հայ երեխաներ տեղափոխող մեքենայի վրայից դանակով Արցախի դրոշը քերել:
Հայաստանում լարվածություն ստեղծելուն զուգահեռ, Բաքուն չի մոռանում նաև Արցախը հայաթափելու իր երազանքը: Ադրբեջանական հասարակության ներսում խիստ դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությունից, իսկ պաշտոնական շրջանակները շարունակ ակնարկում են, որ առաքելության հնգամյա ժամկետի լրանալուց հետո, դրա երկարաձգմանը համաձայնություն չեն տալու:
Որոնք պետք է լինեն Հայաստանի գործողությունները, փորձել է պարզել Արթուր Խաչատրյանը: