Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռքբերման 30-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկանում ենք Նոյեմբերյանի համայնքապետարանի Ֆեյսբուքի էջից:
«Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին, որը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։
Այս տարի այդ օրվա տրամադրվածությունն այլ կլինի, սակայն մենք ամեն օր պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը` անկախ ապրելու մեր իրավունքը, մնա անսասան իրողություն»,- ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ հարգանքի տուրք կմատուցվի Արցախյան երկրորդ պատերազմում իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին: