Սեպտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1997 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1232 մարդ, մահացել է 52 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 593763, այսքանից ապաքինվել է 558042 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8498:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է ավելի քան 32000 թեստավորում,17485-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14586-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.23% է, վերջին 14 օրվանը՝ 7,27%, վերջին 7 օրվանը՝ 7.02%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 610 309 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 19148 պացիենտ: