Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը, հանդես եկել՝ որպես գլխավոր բանախոս։
Գագաթնաժողովը համախմբել է ներկա և նախկին պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների:
Միջոցառման գլխավոր թեմաներն են՝ տնտեսություն, աշխարհաքաղաքականություն, հասարակություն, շրջակա միջավայր և տեխնոլոգիաներ, դրանց զարգացումը և հնարավոր ազդեցությունը ներդրումային ու գործարար որոշումների վրա:
Հոկտեմբերի 23-24-ին Դիլիջանում նախատեսված է անցկացնել Մտքերի հայկական 3-րդ գագաթնաժողովը. նախագահ Սարգսյանը Շամոնիի քննարկումների մասնակիցներին հրավիրել է հայաստանյան միջոցառմանը: