Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) դստերը՝ Ֆլորա Ժանսեմին է հանձնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշամեդալները՝ նվիրված Ժանսեմի ծննդյան 100-ամյակին։
Դեսպանը խորին երախտիք է հայտնել հայրենիքի հանդեպ մեծ նկարչի անմնացորդ նվիրվածության համար՝ բարձր գնահատելով հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարպետի ազդեցիկ ու տպավորիչ աշխատանքները։